010-20-63-63 091-20-63-63
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՇԻՆԱՆՅՈՒԹ
ԲՈԼՈՐ ԲՐԵՆԴՆԵՐԸ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ
0 Ապրանք(ներ) / 0 ֏
x
Ձեր զամբյուղը դատարկ է
Հակակոռոզիոն ներկ (կարմրաշագանակագույն)
  • Արտադրող` SHEN
  • Կոդ: 2097 /
  • Առկայությունը՝ Առկա է
  • Միավորի գինը՝ 4900 դր. ներռ. ԱԱՀ
  • -
    Ավելացնել զամբյուղ
    +

 

• Կարմրաշագանակագույն

• Օժտված բարձր ծածկողականությամբ

• Կայուն  քերծվածքների, հարվածների նկատմամբ

• Կայուն եղանակային փոփոխությունների և ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ

                                                             Բաղադրություն

Պենտաֆտալային եթերային խեժեր, հակակոռոզիոն նյութեր, պիգմենտներ, ուայթ սպիրիտ: 

                                                            Նշանակություն

Նախատեսված է երկաթյա մակերեսներ ներկելու և կոռոզիայից պաշտպանելու համար: Օգտագործվում է պողպատե, չուգունե,  սև մետաղների՝ այդ թվում թույլ ժանգոտված մակերեսները պաշտպանելու համար: Ապահովում է մետաղական կառուցվածքների, խողովակների տևական և հուսալի պաշտպանություն կոռոզիայի դեմ:

Մակերեսի նախապատրաստում 

Ներկվող մակերեսը պետք է լինի մաքուր, չոր, զերծ փոշու հատիկներից, յուղի և հին ներկի հետքերից:

 

                                                           Օգտագործում

• Օգտագործելուց առաջ ներկը լավ խառնել:

• Անհրաժեշտության դեպքում ներկը նոսրացնել ուայթ սպիրիտով կամ այլ բենզինային լուծիչներով: 

• Աշխատանքը կարելի է կատարել վրձնով, ներկագլանով և փոշեցրիվ գործիքով: 

• Ներկման աշխատանքները կատարել +50C-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում: 

• Շրջապատող օդի +200C-ի և խոնավության 65% պայմաններում երկրորդ շերտի ներկումը իրականացնել մոտավորապես 4-6 ժամ հետո: 

• Աշխատանքից հետո գործիքները լվանալ լուծիչով: 

• Օգտագործված տարաներն  աղբահանել սահմանված կարգով: 

 

 

 

 

 

Քսվող մակերեսի ջերմաստիճան +5օC-ից +30օC

Ծածկողականություն՝ մեկ շերտով 

Ներկի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող մակերեսից և նրա հարթության աստիճանից: 1լ / 8-10մ2

3,785լ /30-40մ2

20լ / 180-200մ2

 

Վերջնական չորացում +20օC և 65%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում 24 ժամ

 

                                                                 Փաթեթավորում

3.785լ  և 20լ  մետաղյա տարաներ:

 

                                                                Պահպանում

Պահել փակ վիճակում՝ օդի +50C-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 12 ամիս: 

 

                                                   Անվտանգության կանոններ

• Պահել կրակից հեռու:

• Պահել արևի ճառագայթներից հեռու:

• Պահել երեխաների համար անհասանելի վայրում:

• Մեծ մակերեսներ ներկելիս` պահպանել շնչառական օրգանների անվտանգությունը՝ կրելով պաշտպանիչ դիմակ:

• Խուսափել մաշկի հետ շփումից:

• Աչքի մեջ ընկնելու դեպքում դիմել բժշկի:

 

                                                             Ուշադրություն

• Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ ցուցիչները  կարող են շեղվել:

• Եթե մետաղական մակերեսը մշակված է եղել յուղային ծածկույթով, ապա ներկման աշխատանքները կատարել յուղային ծածկույթը հեռացնելուց հետո:

• Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում:

 

 

 

 

  • Ծավալը` 3.785 լ