010-20-63-63 091-20-63-63
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՇԻՆԱՆՅՈՒԹ
ԲՈԼՈՐ ԲՐԵՆԴՆԵՐԸ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ
0 Ապրանք(ներ) / 0 ֏
x
Ձեր զամբյուղը դատարկ է

Ընտրել Կատեգորիան

Օգ. կարգը

Առաքում և վճարում

 

Մենք ցանկանում ենք մատուցել Ձեզ որակյալ ծառայություն` առավելագույնս հարմարավետ և մատչելի պայմաններով:

Այդ նպատակով www.tools-town.am իրականացնում է Ձեր սիրելի ապրանքների մատակարարումը Ձեր իսկ նշած հասցեով:  Առաքման համար ընտրելով համապատասխան ապրանքատեսականին անհրաժեշտ է նշել հետևյալ տեղեկատվությունը. Հասցե` ուր պետք է առաքվի ապրանքատեսակը և պատվիրատուի հեռախոսահամարը, որի միջոցով Ձեզ հետ կապ կհաստատի կայքի ադմինիստրատորը և կտեղեկացնի պատվերի կարգավիճակի մասին: Եթե հանդիսանում եք tools-town.am-ի մշտական հաճախորդ, խորհուրդ ենք տալիս գրանցվել մեր կայքում և դառնալ մեր բաժանորդը, որը հնարավորություն կտա Ձեզ` ամեն անգամ չլրացնել Ձեր տվյալները, պատվերը տալուց առաջ, տեսնել նախկինում պատվիրված ապրանքները, և ձեռք բերել զեղչային քարտ:


1.Պատվերի առկայության դեպքում առաքումն իրականացվում է հետեւյալ եղանակներով՝


Առաքում Երևանում առավելագույնս 24 ժամվա ընթացքում:
Առաքում մարզեր մեքենայով՝ 1-ից 2 օրվաը ընթացքում:
Առաքում մարզեր և Արցախ փոստով՝ 4 օրվա ընթացքում:


2. Առաքման եղանակներն ու ժամկետները


 Մենք աշխատում ենք ամեն օր` ժամը 9:00-ից մինչ 20:00-ը: Առաքումը կատարվում է յուրաքանչյուր օր ժամը 9:00-ից մինչև 18:00-ը, բացի կիրակի օրերից և տոնական օրերից: Առաքման ձգձգումը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում, որոնք տեղի են ունեցել մեր կամքից անկախ, կամ պատվերի բացակայության դեպքում: Այդ դեպքում կայքի ադմինիստրատորը Ձեզ անպայման կտեղեկացնի առաքման ժամկետի փոփոխության մասին:
 
 Շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև այլ տոն օրերին առաքում իրականացնելու համար պատվերն անհրաժեշտ է ձևակերպել առնվազն 24 ժամ առաջ:

3. Առաքման գնային քաղաքականությունը
 
Առաքման քաղաքականությունը և արժեքները կարող եք տեսնել անցնելով հետևյալ հղումով ...... 
 
 

ՕԳ-Պայմաններ

 

Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն կանոններն ու պայմանները:
 
Օգտագործելով տվյալ ինտերնետային կայքը, Դուք ընդունում եք, որ հասկացել եք և համաձայն եք ներքոհիշյալ պայմանների հետ: 
Եթե Դուք չեք համաձայնում սույն Օգտագործման Պայմաններին, ապա չեք կարող օգտագործել այս կայքը: 
Տվյալ կայքը նախատեսված է միայն չափահասների համար: 
Դուք հաստատում եք, որ Դուք կա´մ առնվազն 18 տարեկան եք, կա´մ անչափահաս, կա´մ էլ ունեք ծնողների, խնամակալների և հոգաբարձուների օրինական համաձայնությունը Կայքից օգտվելու համար: 
Դուք նաև հաստատում եք, որ ամբողջովին իրավունակ և  գործունակ եք սույն օգտագործման պայմաններով սահմանված դրույթները, պայմանները, պարտավորությունները, հաստատումները, երաշխավորություններն ու հավաստիացումներն ընդունելու համար և պարտավոր եք ընդունել այս Օգտագործման Պայմաններն ու առաջնորդվել դրանցով: Բոլոր դեպքերում, Դուք հաստատում եք, որ Ձեր տարիքը գերազանցում է 16 տարեկանը, քանի որ տվյալ Կայքը նախատեսված չէ 16 տարեկանից ցածր փոքրահասակների համար: 16 տարեկանը չլրացած անձանց կողմից Ծառայությունների օգտագործումը հանդիսանում է այս օգտագործման պայմանների խախտում: 
 
ԾԱՆՈՒՑՈՒՄ 16-ԻՑ ՓՈՔՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ.
 
Եթե Ձեր տարիքը փոքր է 16-ից, ԴՈՒՔ ՉՊԵՏՔ Է ՕԳՏՎԵՔ ՏՎՅԱԼ ԿԱՅՔԻՑ: Խնդրում ենք մեզ չուղարկել Ձեր անհատական տվյալները, ներառյալ` Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, անունը և/կամ կապի միջոցների մասին տեղեկություններ: Եթե Դուք ցանկանում եք կապ հաստատել tools-town-ի հետ, դա կարող եք անել միայն Ձեր ծնողի և օրինական խնամակալի միջոցով:
 

Գաղտնիություն 

 
Ցանկացած անհատական տվյալ (օրինակ ՝ անուն, հասցե, հեռախոսահամար կամ էլ. հասցե), որը հաղորդում եք կայքին էլ. նամակագրությամբ կամ այլ կերպ, կկիրառվի tools-town.am-ի  կողմից կայքի Գաղտնիության Քաղաքականության համաձայն: Ցանկացած այլ հաղորդակցություն կամ նյութ, որը փոխանցում եք կայքին, ինչպես օրինակ հարցեր, մեկնաբանություններ, առաջարկություններ, եվ այլ նմանատիպ հաղորդագրությունները կդիտարկվեն ինչպես ոչ գաղտնի և ոչ սեփականատիրական տեղեկատվություն: 
 

Բովանդակության սեփականություն 

 
Վեբկայքում տեղ գտած բոլոր տեքստերի, դիզայնի, լոգոների, գրաֆիկաների, պատկերների, նկարների և այլ նյութերի բոլոր հեղինակային իրավունքները և այլ մտավոր սեփականության իրավունքները ՛՛ԹՈՒԼՍ ԹԱՈՒՆ՛՛ ՍՊԸ-ն սեփականությունն են կամ համապատասխանաբար ունեն հեղինակի թույլտվությունը
 
 

 

 Հաճախակի տրվող հարցեր

 
 
Հարգելի գնորդ մենք առանձնացրել ենք մեր օպերատորին ամենահաճախ տրվող հարցերը: Դրանցից առավել հաճախ կրկնվողները մենք տեղադրել ենք համապատասխան թեմատիկ բաժիններում: Եթե, այնուամենայնիվ, ձեր հարցի պատասխանը կայքում չեք գտել, զանգահարեք մեր օպերատորին:
 
1. Ինչո՞ւ գնումներ կատարել Ձեզ մոտ, այլ ոչ`  այլ առցանց խանութներից

1) Ի տարբերություն այլ առցանց խանութների, մեզ մոտ կատարված գնումների դեպքում երաշխավորվում է, որ` գնված ապրանքը հաշված ժամերի ընթացքում կառաքվի գնորդին,
2) Գնորդը կարող է ապրանքը հետ վերադարձնել, եթե այն չի համապատասխանում իր պատվերին, կամ վնասված է:
3) Գնորդին կառաքվի միայն որակյալ ապրանք` սարքին և չվնասված վիճակում, իսկ վնասված և անսարք ապրանքների կորուստը կկրի tools-town.am-ը
 

  Հաճախորդներին կմատուցվի բարձրակարգ սպասարկում:

 

  2. Ինչպե՞ս կապվել Ձեզ հետ

 


Մեզ հետ կարող եք կապվել հետևյալ միջոցներով`

Հեռ: +374 10-20-63-63; Բջջ.: +374 91-20-63-63

Facebook: https://www.facebook.com/Tools-Town-240231606174121/

Էլ. Փոստ: info@tools-town.am

3. Ի՞նչ եղանակով է իրականացվում առաքումը

 

Պատվերների առաքումն իրականացվում է հետեւյալ եղանակներով՝
Առաքում Երեւանում՝ 24 ժամվա ընթացքում:

Առաքում մարզեր մեքենայով՝ 1-2 օրվա ընթացքում
Առաքում մարզեր փոստով՝ 1-ից 4 օրվա ընթացքում
4. Ինչպե՞ս վճարել
Մեզ մոտ գործում են վճարման հետեւյալ եղանակները.
- Կանխիկ վճարում
- Բանկային փոխանցում
- Առցանց վճարում՝ ARCA վիրտուալ քարտի և IDRAM վճարային համակարգի միջոցով,   ինչպես նաեւ MASTER և VISA քարտերով:
 
4.1 Ինչպե՞ս կատարել վճարում ARCA/MASTER և VISA քարտերով:
 
Եթե դուք պատրաստվում եք վճարել ARCA/MASTER և VISA քարտերով, ապա սեղմելով VISA/MASTER/ARCA/-ի լոգոն`  (նկ.1.0.) Դուք ավտոմատ կերպով կհայտնվեք համապատասխան վճարման համակարգի էջում (նկ.1.1.), որտեղ ազատ տողերում պետք է ճշգրիտ և նույնությամբ լրացնել Ձեր VISA/MASTER/ARCA/ քարտերի տվյալները՝
 
 
 
նկ.1.1
 
 

5. Արդյո՞ք ապահովվում է իմ տվյալների գաղտնիությունը

Միանշանակ այո, մենք Ձեր լրացրած ցանկացած տեղեկատվություն պահում ենք հույժ գաղտնի և օգտագործում միմիայն առաքման և սպասարկման որակի բարձրացման նպատակով:
 
6. Ին՞չ անել, եթե մոռացել եմ գաղտնաբառը

Այցելեք այտեղ  գրեք Ձեր  կողմից օգտագործվող էլ-փոստի հասցեն, որից հետո համակարգը ավտոմատ կերպով կուղարկի նշած էլ-փոստի հասցեին հղում, որի միջոցով կկարողանաք ներմուծեք նոր գաղտնաբառը:
 

7. Կարո՞ղ եմ արդյոք փոփոխել զամբյուղի պարունակությունը

Այո, կարող եք ավելացնել և հեռացնել ապրանքները, ինչպես նաև փոխել դրանց քանակը:

8. Հնարավո՞ր է արդյոք, որ ապրանքը նկարագրող տեղեկատվության մեջ լինեն անճշտություններ կամ սխալ ինֆորմացիա:

Մենք հոգացել ենք այն մասին, որ մեր կայքէջում տեղադրված ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում գները, լինեն պատշաճ և ճշգրիտ: Բայց հնարավոր են բացառիկ դեպքեր, երբ ինչ-ինչ տեխնիկական պատճառներով կայքում կարող է լինել որևէ սխալ տվյալ: Նախապես հայցում ենք գնորդի ներողամտությունը: Հայտնաբերված սխալն անմիջապես կճշգրտվի և ուղղվի օպերատորի կողմից: Ինտերնետ-Խանութն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի կատարել ինֆորմացիայի փոփոխություն` առանց նախնական ծանուցման:
 
9. Ինչպե՞ս է, որ գները Ձեր ինտերնետ-խանութում ավելի ցածր են, քան սովորական խանութներում:

Մեր գնումների ծավալը, ինչպես նաև մեր հարաբերութունները ներկրողների  հետ մեզ թույլ են տալիս ապահովել հարմարավետ գներ մեր գնորդների համար: Բացի այդ, ի տարբերություն սովորական խանութների, վաճառքի կազմակերպման մեր ծախսերը անհամեմատ փոքր են ( ինչպես օրինակ, խանութի տարածքի բացակայություն, ավելի քիչ աշխատակիցների անհրաժեշտություն և այլն), այդ պատճառով էլ, այլ խանութների համեմատ, մենք ի վիճակի ենք առաջարկել ապրանքը` նկատելիորեն ցածր գներով:

10. Ի՞նչ կլինի պատվերի հետ, եթե առաքման համար տրված հասցեն սխալ է եղել:


Խնդրում ենք, նախքան պատվերը հաստատելը համոզվել, որ առաքման համար նշված հասցեն ճիշտ է, հակառակ դեպքում, մենք չենք կարողանա իրականացնել պատվերի առաքումը խոստացված ժամկետում: Եթե առաքումն իրականցվելու է որևէ հաստատություն` հյուրանոց, հիվանդանոց, կազմակերպություն և այլն, խնդրում ենք նշել հաստատության անունը, հարկը, սենյակի համարը և այլ տվյալներ, որոնք ըստ ձեզ կարող են անհրաժեշտ լինել: Եթե Դուք հասցեն սխալ եք մուտքագրել, ապա առաքիչը ստիպված կլինի զանգահարել ապրանքն ընդունողին` ստացողին , որպեսզի ճշտի հասցեն: Եթե ստացողն անհասանելի լինի, ապա գնված նվերի առաքումը հնարավոր չի լինի իրականացնել, և ապրանքը կվերադառնա խանութ: Այդ դեպքում, Դուք ստիպված կլինեք վճարել երկրորդ առաքման համար:

11.Ի՞նչ տվյալներ են ձեզ հարկավոր 


Հիմնականում բավական է լրացնել միայն այն դաշտերը, որոնք նշված են որպես պարտադիր, բայց հավելյալ տեղեկատվությունը կօգնի մեզ բարձրացնել սպասարկման որակը և հնարավորինս գոհացնել մեր սիրելի հաճախորդներին:

12. Պարտադի՞ր է արդյոք գրանցվել Ձեր կայքում գնումներ իրականացնելու համար


Գրանցվելը tools-town.am կայքում պարտադիր չէ պատվերն արձանագրելու համար, մեկ անգամ գրանցումը հնարավորություն կտա մեխանիկորեն առաքել հետագա պատվերները` առանց ավելորդ անգամ ճշտելու Ձեր տվյալները:
 
13. Ի՞նչ արժե առաքումը


Առաքման սակագները կարող եք տեսնել անցնելով հետևյալ հղումով .....

14. Ու՞մ կարող եմ դիմել, եթե դժգոհ եմ ապրանքի, սպասարկման որակից կամ ունեմ առաջարկություններ


Ապրանքի կամ սպասարկման որակի վերաբերյալ Ձեր բողոքները կարող եք ուղարկել ընկերության տնօրենին հետևյալ էլ.փոստի հասցեով` director@tools-town.am: Կարող եք նաև զանգահարել +374 96 01-17-27 հեռախոսահամարով:

 

15.Ե՞րբ կարող եմ ձեռք բերել պատվերը


Ձեր նախընտրած ապրանքատեսակը մեր պահեստից անմիջապես կառաքենք Ձեր նշած հասցեով: Պարվերը կատարելուց հետո ադմինիստրատորը Ձեզ դրա առաքման և կարգավիճակի մասին կտրամադրի տեղեկատվություն: Առաքումն իրականացվում է ամեն օր բացի կիրակի օրերից:

 

16.Կարո՞ղ եմ արդյոք միաժամանակ մի քանի իր պատվիրել


Իհարկե, պետք է պարզապես ավելացնել բոլոր իրերը զամբյուղի մեջ և միայն հետո պատվիրել:

17. Ինչպե՞ս վերադարձնել կամ փոխանակել գնված իրը

Խնդրում ենք ապրանքը ստուգել տեղում՝ առաքիչի ներկայությամբ, այլապես առաքիչի հեռանալուց հետո, հնարավոր չի լինի վերադարձնել կամ փոխանակել գնված իրը:

 

18.Ինչպե՞ս օգտվելանձնական էջից



Յուրաքանչյուր  գրանցված  հաճախորդ  ունի  իր  անձնական  էջը, որտեղ պահպանվում են`

1. Անձնական տվյալները
2. Ընթացիկ պատվերները

Անձնական  տվյալների   էջում  գրանցված  է  Ձեր  անունը, ծածկանունը, հասցեն, հեռախոսահամարը, որոնք  Դուք ցանկության դեպքում կարող եք փոփոխել` սեղմելով «Փոխել տվյալները» տողի վրա:

Պատվերների արխիվ   բաժնում  առկա  է լինելու ապրանքների ցուցակը և պատվերի/պատվերների ընդհանուր տեղեկատվությունը և առաքման կարգավիճակը
:  Հաջորդ  անգամ, երբ այցելեք կայք, Դուք պետք է  միայն  բացեք Ձեր  անձնական  էջը  և  կարող  եք տեսնել Ձեր նախըտրած ապրանքների ցուցակը:
 
19. Եթե չեմ ցանկանում կամ չեմ կարող վճարել ինտերնետով, կարո՞ղ եմ արդյոք վճարումն իրականացնել պատվերը ստանալու պահին:
 
Այո՛, կարող եք: Մենք վճարումները ընդունում ենք  նաև ապրանքը պատվիրատուին հասցնելու ժամանակ՝ կանխիկ: 
 
20. Ինչպե՞ս կարող եմ գտնել իմ նախընտրած ապրանքը
 
Ձեր նախընտրած ապրանքները կարող եք գտնել երկու ճանապարհով՝
 1) որոնման համակարգի միջոցով, 
 2) փնտրելով կատալոգում:
 
1) Որոնելու համար գրե՛ք ապրանքի կամ ապրանքանիշի անվանումը, կոդը, կամ այլ ցանկացաց տվյալ էջերի վերնամասում գտնվող որոնման դաշտում և սեղմե՛ք «Enter»:
2) Կատալոգում փնտրելու համար, հարկավոր է մկնիկը պահել վերևի հիմնական մենյուի բաժինների վրա, ապա ընտրել համապատասխան ենթաբաժինը և, հայտնվելով տվյալ բաժնի կամ ենթաբաժնի էջում, ընտրել Ձեզ անհրաժեշտ ապրանքը: